Մատչելիության հղումներ

Վաշինգտոնը Իրաքի քրդերին կոչ է անում հրաժարվել անկախության հանրաքվե անցկացնելու մտադրությունից


Իրաքի քրդերի առաջնորդ Մասուդ Բարզանի, արխիվ

ԱՄՆ-ը իրաքյան Քուրդիստանի իշխանություններին կոչ է անում չեղյալ հայտարարել սեպտեմբերի 25-ին նախատեսված անկախության հանրաքվեն: Ուրբաթ երեկոյան այդ մասին ասել է Սպիտակ Տան խոսնակ Սարա Սանդերսը:

«Հանրաքվեի անցկացումը շեղում է «Իսլամական պետություն» խմբավորման դեմ պայքարից և իսլամիստներից արդեն իսկ ազատագրված շրջաններում իրադրությունը կայունացնելու փորձերից»,- նշել է Սպիտակ տան խոսնակը: Սանդերսի խոսքով՝ Քուրդիստանի իշխանությունները պետք է չեղյալ հայտարարեն անկախության հանրաքվեի անցկացման մասին որոշումը և հետևողական երկխոսության մեջ մտնեն Բաղդադի հետ:

«Վաշինգտոնը պատրաստ է այդ բանակցություններում միջնորդի դեր ստանձնել»,- հայտարարել է Սպիտակ տան խոսնակը:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG