Մատչելիության հղումներ

Ձերբակալվել է Լոնդոնի մետրոպոլիտենում տեղի ունեցած պայթյունի հավանական հեղինակը


Ոստիկանները պարեկություն են անում մետրոյի Parsons Green կայարանի մոտ, Լոնդոն, 15-ը սեպտեմբերի, 2017 թ.
Ոստիկանները պարեկություն են անում մետրոյի Parsons Green կայարանի մոտ, Լոնդոն, 15-ը սեպտեմբերի, 2017 թ.

Բրիտանական ոստիկանությունը հայտարարել է Լոնդոնի մետրոպոլիտենում երեկ տեղի ունեցած պայթյունի հետաքննության ընթացքում իրականացված առաջին ձերբակալության մասին:

BBC-ի տեղեկություներով՝ ձերբակալվածը 18 տարեկան տղամարդ է: Ոստիկանական հատուկ գործողությունն իրականացվել է Լոնդոնից հարավ-արևելք գտնվող Դուվր նավահանգստային քաղաքում:

«Սա մեր հետաքննության շրջանակներում իրականացված շատ կարևոր ձերբակալություն էր: Բայց նույնիսկ նման առաջընթացի ֆոնին նախաքննությունը շարունակվում է, և նոր ահաբեկչության վտանգը բավական իրական է մնում»,- հայտարարել է Մեծ Բրիտանիայի ոստիկանության ահաբեկչության դեմ պայքարի ստորաբաժանման համակարգող Նեյլ Բասուն:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG