Մատչելիության հղումներ

Սեպտեմբերի 18-ին Ադրբեջանում լայնածավալ զորավարժություններ կսկսվեն


Ադրբեջանցի զինվորները զորավարժության պահին, արխիվ
Ադրբեջանցի զինվորները զորավարժության պահին, արխիվ

Սեպտեմբերի 18-ին կմեկնարկեն Ադրբեջանի զինուժի լայնածավալ զորավարժությունները: Այս մասին հաղորդում է Ադրբեջանի պաշտպանության նախարարությունը: Գերատեսչության հաղորդագրության համաձայն՝ զորավարժություններին մասնակցելու է շուրջ 15 հազար զինծառայող, ավելի քան 150 միավոր զրահատեխնիկա, մոտ 120 հրետանա-հրթիռային կայանք և 20 միավոր ռազմական ավիացիա:

«Զորավարժություններում ընդգրկված են լինելու նաև ռադիոէլեկտրոնային հետախուզության համար նախատեսված սարքավորումներ և անօդաչու թռչող սարքեր»,- հաղորդում է Ադրբեջանի ՊՆ-ը: Զորավարժությունների անցկացման վայրն ադրբեջանական իշխանությունները չեն հստակեցնում` նշելով միայն, որ դրանք ծավալվելու են «լեռնային ռելիեֆի բարդ պայմաններում»: Վարժանքները շարունակվելու են մինչև սեպտեմբերի 22-ը:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG