Սեպտեմբերի 18-ին Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը կմեկնի Լենինգրադի մարզ` ռուս-բելառուսական համատեղ «Զապադ 2017» զորավարժությունների ընթացքին անձամբ հետևելու նպատակով: Այս մասին տեղեկացրել է Ռուսաստանի նախագահի մամուլի խոսնակ Դմիտրի Պեսկովը:
Նա հավելել է, որ Պուտինի` զորավարժություններն այցելելու որոշումը որևէ առնչություն չունի այն դժգոհություններին, որ հնչում էին արևմտյան մայրաքաղաքներում:
ՆԱՏՕ-ի ներկայացուցիչները պնդում էին, որ լայնածավալ այս զորավարժությունները Արևմուտքին սադրելու նպատակ ունեն: