Մատչելիության հղումներ

Կվիրիկաշվիլի. Վրաստանում ավելի լավ է թամադա լինել, քան վարչապետ


Վրաստանի վարչապետ Գիորգի Կվիրիկաշվիլի, արխիվ
Վրաստանի վարչապետ Գիորգի Կվիրիկաշվիլի, արխիվ

«Երբեմն ինձ թվում է, որ Վրաստանում գերադասելի է թամադա լինել, այլ ոչ թե վարչապետ», - հինգշաբթի երեկոյան հայտարարել է Վրաստանի վարչապետ Գիորգի Կվիրիկաշվիլին` Ֆրանսիայի հարավ-արևմուտքում գտնվող Բորդո քաղաքի Գինու համաշխարհային քաղաքակրթության կենտրոնի կազմակերպած ճաշկերույթի ընթացքում:

Դիմելով ներկաներին՝ վրացական կառավարության ղեկավարը հայտարարում էր․ - «Վրացիները ճաշկերույթի կանոններն ավելի խիստ են պահպանում, քան ճանապարհային երթևեկության կանոնները: Վրացիները գինի են խմում ոչ միայն կյանքի ընթացքում, այլև կյանքից հետո: Հնագիտական պեղումների ընթացքում հուղարկավորությունների վայրերում բազմաթիվ գինու կարասներ են հայտնաբերվել»:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG