Մատչելիության հղումներ

Պորոշենկո. Ուկրաինայի նպատակը ԵՄ-ի և ՆԱՏՕ-ի լիիրավ անդամ դառնալն է


Ուկրաինայի նախագահ Պետրո Պորոշենկոն ելույթ է ունենում միջազգային համաժողովում, Կիև, 15-ը սեպտեմբերի, 2017թ․
Ուկրաինայի նախագահ Պետրո Պորոշենկոն ելույթ է ունենում միջազգային համաժողովում, Կիև, 15-ը սեպտեմբերի, 2017թ․

Ուկրաինայի նախագահ Պետրո Պորոշենկոյի խոսքով՝ իր երկրի վերջնական նպատակը «Եվրամիության և ՆԱՏՕ-ի լիիրավ անդամ դառնալն է»: Այս մասին նա հայտարարել է Կիևում կայացած միջազգային համաժողովի ընթացքում, որի հիմնական թեման եվրոպական նոր ռազմավարության մշակումն է:

«Ուկրաինան շարժվում է Եվրամիությանն ու ՆԱՏՕ-ին անդամակցելու ուղղությամբ: Վերջին տարիների իրադարձությունները վկայեցին, որ դա Ուկրաինայի անկախության, ինքնիշխանության և բարգավաճման լուրջ երաշխիք է հանդիսանում: Մեր առաքելությունը եվրոպական քաղաքակրթության արևելյան սահմանագիծ հանդիսանալն է: Ուկրաինան վերածվելու է մայրցամաքային տնտեսության շարժիչ ուժի», - ասել է Պորոշենկոն:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG