Մատչելիության հղումներ

Ռուսական ավիաընկերությունները 2025-ից կարող են ներքին թռիչքներ իրականացնել ԵԱՏՄ երկրների տարածքում


Ռուսական «Աէրոֆլոտ» ավիաընկերության օդանավ, արխիվ

Ռուսաստանյան ավիաընկերությունները կարող են ներքին չվերթներ իրականացնել Եվրասիական տնտեսական միության (ԵԱՏՄ) անդամ պետությունների տարածքում: ՏԱՍՍ լրատվական գործակալության փոխանցմամբ, այդ մասին տեղեկացրել են Ռուսաստանի տրանսպորտի նախարարության ներկայացուցիչները` հավելելով, որ դա տեղի կունենա 2025 թվականից հետո, երբ ձևավորվի ԵԱՏՄ միասնական տրանսպորտային տարածքը:

«Միասնական տրանսպորտային տարածքի ձևավորումը նշանակում է, որ ԵԱՏՄ անդամ յուրաքանչյուր պետության ավիաընկերություն իրավունք է ստանում թռիչքներ իրականացնել մյուս անդամ պետությունների տարածքում», - նշված է Ռուսաստանի տրանսպորտի նախարարության հաղորդագրության մեջ:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG