Մատչելիության հղումներ

ՌԴ բանագնաց․ Սիրիայում 4-րդ ապառազմականացված գոտին ստեղծելու համաձայնությունը մոտ է


ՌԴ բանագնաց Ալեքսանդր Լավրենտևի ճեպազրույցը Աստանայում, 14-ը սեպտեմբերի, 2017թ․

Սիրիական հարցով Ռուսաստանի բանագնաց Ալեքսանդր Լավրենտևը Աստանայում ընթացող բանակցությունների ժամանակ երեկ հայտարարել է, որ Ռուսաստանը, Իրանը և Թուրքիան շատ մոտ են Սիրիայում 4-րդ ապառազմականացված գոտին ստեղծելու վերաբերյալ համաձայնագրի կնքմանը: Այս գոտին կկենտրոնացվի Սիրիայի հյուսիսային Իդլիբ նահանգի շուրջ, Թուրքիայի սահմանի մոտ:

Ավելի վաղ երեք ապառազմականացված գոտի է հաստատվել Սիրիայում, որտեղ նվազել է բռնությունների թիվը:

Սիրիական պատերազմի անցած 6․5 տարիների ընթացքում, տարբեր գնահատականներով, շուրջ 330 հազար մարդ է զոհվել:

Երեկ Ղազախստանի մայրաքաղաք Աստանայում վերսկսվել են Սիրիայի հարցով Ռուսաստանի, Իրանի և Թուրքիայի նախաձեռնությամբ անցկացվող բանակցությունները:

Աստանայի գործընթացին զուգահեռ Ժնևում անցկացվում են Սիրիայի հարցով առանձին բանակցություններ:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG