Մատչելիության հղումներ

Կրակոցներ «Վերնիսաժի» հարևանությամբ․ մեկ մարդ սպանվել է, մեկը՝ վիրավորվել


Ոստիկանները դեպքի վայրում

Այսօր ժամը 13-ի սահմաններում կրակոցներ են հնչել Երևանի կենտրոնում՝ «Վերնիսաժի» հարևանությամբ, «Թուֆենկյան» հյուրանոցի մոտ:

Ոստիկանությունից հաստատեցին, որ կրակոցների հետևանքով մեկ մարդ մահացել է՝ 1974 թվականին ծնված Գ․ Մ․-ն, ևս մեկ մարդ՝ ծնված 1978 թվականին, վիրավորում է ստացել: Ոստիկանությունից հրաժարվեցին փոխանցել, թե որ հիվանդանոց է տեղափոխվել վիրավորը:

Իրավապահները առայժմ չեն հայտնում նաև՝ արդյոք մե՞կ մարդ է կրակոցներ արձակել, թե՞ մի քանիսն են եղել:

Դեպքի վայրում գտնվում է մեկ ատրճանակ և մեկ ավտոմատ, որոնց մոտ հսկողություն են իրականացնում ոստիկանները:

Արձակված գնդակները դիպել են նաև հարակից հյուրանոցի պատուհաններին՝ ապակիների վրա առնվազն երկու կրակոցի հետք կա:

Ականատեսները «Ազատության» հետ զրույցում հայտնեցին, որ լսել են մեկից ավելի կրակոցներ, անգամ՝ մինչև մեկ տասնյակ:

Իրավապահները հայտարարում են, որ որոնողական աշխատանքները շարունակվում են, և խոստանում են մանրամասները փոխանցել օրվա ընթացքում:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG