Մատչելիության հղումներ

Էդվարդ Նալբանդյանն ընդունել է Միխայիլ Շվիդկոյին


Միխայիլ Շվիդկոյ, արխիվ
Միխայիլ Շվիդկոյ, արխիվ

Հայաստանի արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանն այսօր ընդունել է միջազգային մշակութային համագործակցության հարցերով Ռուսաստանի նախագահի ներկայացուցիչ, հատուկ հանձնարարություններով դեսպան Միխայիլ Շվիդկոյին:

Արտգործնախարարության մամուլի և տեղեկատվության վարչության հաղորդագրության համաձայն՝ Նալբանդյանն ու Շվիդկոյը հանգամանալից զրույց են ունեցել երկկողմ մշակութային և հումանիտար փոխգործակցության շուրջ, քննարկել առաջիկայում նախատեսվող համատեղ մշակութային միջոցառումների նախապատրաստական աշխատանքները։

Զրուցակիցները մտքեր են փոխանակել բազմակողմ մշակութային համագործակցությանն առնչվող հարցերի վերաբերյալ։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG