Մատչելիության հղումներ

Կարապետյանը հեռախոսազրույց է ունեցել Մեդվեդևի հետ


Կարեն Կարապետյան և Դմիտրի Մեդվեդև, արխիվ
Կարեն Կարապետյան և Դմիտրի Մեդվեդև, արխիվ

Կարեն Կարապետյանը հեռախոսազրույց է ունեցել ՌԴ կառավարության ղեկավար Դմիտրի Մեդվեդևի հետ: Կառավարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչության փոխանցմամբ՝ Հայաստանի վարչապետը շնորհավորել է Ռուսաստանի իր գործընկերոջը ծննդյան օրվա առթիվ, նաև բարձր է գնահատել Մեդվեդևի «անձնական ներդրումը Հայաստանի և Ռուսաստանի միջև դաշնակցային հարաբերությունների զարգացման գործում»:

Զրույցի ընթացքում անդրադարձ է եղել նաև Մեդվեդևի՝ մոտ ապագայում Հայաստան կատարելիք այցի և Եվրասիական տնտեսական միության միջկառավարական նիստի անցկացման հետ կապված հարցերին:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG