Մատչելիության հղումներ

Տաջիկստան․ Դժբախտություն նախագահին ճանապարհելու պահին


Տաջիկստանի նախագահ Էմոմալի Ռահմոնը, Խորոգ, 13-ը սեպտեմբերի, 2017թ.
Տաջիկստանի նախագահ Էմոմալի Ռահմոնը, Խորոգ, 13-ը սեպտեմբերի, 2017թ.

Տաջիկստանում Խորոգ ավանի օդակայանի տնօրեն Դիլդոր Մաքսուդոևը երկրի նախագահ Էմոմալի Ռահմոնին ճանապարհելիս դժբախտ պատահարի զոհ է դարձել:

Օդ բարձրանալու պահին Ռահմոնի ուղղաթիռի կրող պտուտակի առաջացրած հզոր քամին գետնին է տապալել օդակայանի տնօրենին, ով մահացել է հիվանդանոց տեղափոխվելու ճանապարհին:

Ավելի ուշ շրջանի ղեկավար Սաիդբուրհոն Աբդուրահմոնզոդան պնդել է, թե օդակայանի տնօրենը վայր է ընկել և մահացել է սրտի կաթվածի հետևանքով:

Նախագահ Ռահմոնն ավարտել է Լեռնային Բադախշանի շրջան կատարած այցը և Խորոգի օդակայանից վերադարձել է մայրաքաղաք Դուշանբե:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG