Այսօր սկսվել են «Զապադ 2017» կոդային անվամբ ռուս-բելառուսական համատեղ զորավարժությունները, որոնք կտևեն մինչև սեպտեմբերի 20-ը:
Մոսկվան և Մինսկը հայտնել են, որ զորավարժություններին մասնակցում է 12 հազար 700 զինծառայող, մինչդեռ Արևմուտքում ենթադրում են, որ մասնակիցների իրական թիվը կարող է հասնել 100 հազարի:
ՆԱՏՕ-ի անդամ երկրներում մտահոգություն են հայտնում այդ զորավարժությունների կապակցությամբ և ենթադրում են, որ Ուկրաինայի շուրջ Արևմուտքի հետ առկա լարվածության պայմաններում Մոսկվան փորձում է իր ուժը ցույց տալ:
«Այս զորախաղերի նպատակն է սադրել մեզ և փորձարկել մեր պաշտպանվածությունը, և հենց դրա համար մենք պետք է հզոր լինենք», - սեպտեմբերի 10-ին BBC-ին ասել է Մեծ Բրիտանիայի պաշտպանության նախարար Մայքլ Ֆալոնը:
Ռուսաստանը հայտարարում է, որ «Զապադ 2017» կոդային անվան մեջ որևէ ակնարկ չկա, և զորավարժություններն ուղղված չեն Արևմուտքի դեմ:
Տե՛ս նաև այստեղ