Մատչելիության հղումներ

2024-ի Օլիմպիադան կանցկացվի Փարիզում, 2028-ինը՝ Լոս Անջելեսում


Բրազիլիա - Օլիմպիական խաղերի խորհրդանիշ օղակները Ռիո դե Ժանեյրոյում, որտեղ անցկացվել են 2016 թվականի ամառային Օլիմպիական խաղերը, օգոստոս, 2016թ․
Բրազիլիա - Օլիմպիական խաղերի խորհրդանիշ օղակները Ռիո դե Ժանեյրոյում, որտեղ անցկացվել են 2016 թվականի ամառային Օլիմպիական խաղերը, օգոստոս, 2016թ․

2024 թվականի ամառային Օլիմպիական խաղերը կանցկացվեն Փարիզում, իսկ 2028-ինը՝ Լոս Անջելեսում: Այս մասին հայտնի դարձավ երեկ, երբ Միջազգային օլիմպիական կոմիտեն բացեց ծրարները:

Ֆրանսիայի նախագահ Էմանյուել Մակրոնը սա համարել է «Ֆրանսիայի հաղթանակ»:

Ե՛վ Փարիզը, և՛ Լոս Անջելեսը արդեն երրորդ անգամ կանցկացնեն Օլիմպիական խաղերը: Նկատենք, սակայն, որ Փարիզում վերջին անգամ Օլիմպիական խաղերը անցկացվել են 1924 թվականին, և փաստորեն Օլիմպիադան Ֆրանսիայի մայրաքաղաք է վերադառնում 100 տարի անց: Առաջին անգամ դրանք անցկացվել էին 1900-ին:

Լոս Անջելեսը հյուրընկալել է Օլիմպիական խաղերը 1932 և 1984 թվականներին:

Հիշեցնենք՝ 2018 թվականին ձմեռային Օլիմպիական խաղերը տեղի կունենան Հարավային Կորեայում:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG