Եվրանեսթ խորհրդարանական վեհաժողովի բյուրոյի նիստին մասնակցելու նպատակով սեպտեմբերի 12-15-ը աշխատանքային այցով Ստրասբուրգում է վեհաժողովում Հայաստանի Ազգային ժողովի պատվիրակության ղեկավար Արմեն Աշոտյանը:
Ազգային ժողովի հանրային կապերի վարչության փոխանցմամբ՝ նիստի օրակարգում ներառված են այս տարի Կիևում կայանալիք Եվրանեսթ ԽՎ լիագումար նիստի ծրագրի և օրակարգի քննարկումները, Եվրանեսթ ԽՎ աշխատանքների արդյունավետության բարձրացմանն առնչվող առաջարկություններ:
Նախատեսված է նաև հանդիպում Արևելյան գործընկերության ազգային պատվիրակությունների միջև:
Այցի շրջանակում նախատեսվում է նաև Արմեն Աշոտյանի մասնակցությունը Եվրոպական խորհրդարանի արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նիստին, որի ընթացքում կքննարկվի Եվրոպական խորհրդարանի զեկույցը՝ Արևելյան գործընկերության 2017 թվականի նոյեմբերին կայանալիք գագաթնաժողովին ընդառաջ: