Մատչելիության հղումներ

Այսօր Սոչիում հանդիպելու են Ռուսաստանի նախագահն ու Իրանի ԱԳ նախարարը


Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը Մոսկվայում ընդունում է Իրանի ԱԳ նախարար Մոհամադ Ջավադ Զարիֆին, արխիվ
Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը Մոսկվայում ընդունում է Իրանի ԱԳ նախարար Մոհամադ Ջավադ Զարիֆին, արխիվ

Իրանի արտգործնախարար Մոհամադ Ջավադ Զարիֆը այսօր ժամանել է Սոչի, որտեղ ակնկալվում է նրա հանդիպումը Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի հետ:

Ռուսաստանի փոխարտգործնախարար Միխայիլ Բոգդանովն ասել է, որ Զարիֆի ու Ռուսաստանի առաջնորդի բանակցություններում ուշադրության կենտրոնում են լինելու Սիրիայի հակամարտությունը, իրավիճակն ամբողջ Մերձավոր Արևելքում, Իրաքում և Պարսից ծոցում, ինչպես նաև Իրանի միջուկային ծրագրերին առնչվող հարցեր:

Պուտինի և Զարիֆի հանդիպումն անցկացվում է Սիրիայի հարցով Աստանայում կայանալիք հերթական հանդիպման նախօրեին: Աստանայի բանակցությունները նախաձեռնել են պաշտոնական Մոսկվան, Թեհրանը և Անկարան: Դրանք անցկացվում են Սիրիայի հարցով ՄԱԿ-ի Ժնևի բանակցություններից անջատ:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG