Հունաստանի անարխիստների խումբը այսօր Աթենքում հարձակվել է Turkish Airlines ավիաընկերության գրասենյակի վրա: Anadolu լրատվական գործակալությունը հաղորդում է, որ նրանք փորձել են ուժով ներխուժել գրասենյակ, բայց միայն կարողացել են վնասել դուռը:
Հարձակման փորձը կատարվել է ոչ-աշխատանքային ժամի, և ներսում ոչ ոք չի գտնվել: Հունաստանի ոստիկանությունը տեղազննություն է կատարում:
Ավելի ուշ, անարխիստների Ruvikonas խումբը ստանձնել է հարձակման պատասխանատվությունը: Նախկինում նրանք ներկեր էին շպրտել Հունաստանում Թուրքիայի դեսպանատան վրա: