Մատչելիության հղումներ

Ուդալցովը կրկին բերման է ենթարկվել


Սերգեյ Ուդալցով, արխիվ
Սերգեյ Ուդալցով, արխիվ

Ռուսաստանցի ընդդիմադիր գործիչ Սերգեյ Ուդալցովին ոստիկանները բերման են ենթարկել: Այսօր Պետդումայի շենքի մոտ նա միայնակ ակցիա էր անցկացնում՝ պահանջելով լայն համաներում հայտարարել:

Ամառային արձակուրդներից հետո այսօր Պետդումայի առաջին նիստն էր:

Ուդալցովի հետ բերման է ենթարկվել ևս մեկ ակտիվիստ: Նրանց տարել են ոստիկանական բաժանմունք:

Սերգեյ Ուդալցովն անցած օգոստոսին է մեկուսարանից ազատ արձակվել: Նա երեք տարվա ազատազրկման էր դատապարտվել Մոսկվայի «Բոլոտնայա» հրապարակում անկարգություններ կազմակերպելու մեղադրանքով: 2012 թվականին, Վլադիմիր Պուտինի վերընտրությունից հետո, այդ հրապարակում հակակառավարական բազմահազարանոց հանրահավաք էր անցկացվել: Ավելի քան 700 մարդ բերման էր ենթարկվել, նրանցից երեք տասնյակը դատապարտվել էր ազատազրկման:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG