Մատչելիության հղումներ

ԱՄՆ-ում Russia Today-ին խնդրում են գրանցվել որպես «օտարերկրյա գործակալ»


Russia Today-ի մոսկովյան գրասենյակում, արխիվ
Russia Today-ի մոսկովյան գրասենյակում, արխիվ

Ռուսաստանի պետական Russia Today (RT) հեռուստաալիքը և ամերիկյան լրատվամիջոցները երեկ հաղորդեցին, որ Միացյալ Նահանգների արդարադատության դեպարտամենտը խնդրել է RT-ին գրանցել իր ամերիկյան հեռարձակումները որպես «օտարերկրյա գործակալի»:

Հաղորդագրությունների համաձայն, ռուսական հեռուստաալիքի հեռարձակումն ապահովող ընկերությունը նամակով դիմել է ԱՄՆ արդարադատության դեպարտամենտին՝ գրանցելու RT-ը որպես օտարերկրյա գործակալի: Արդարադատության դեպարտամենտը չի հաստատել կամ մեկնաբանել այդ դիմումը։

Russia Today-ի գլխավոր խմբագիր Մարգարիտա Սիմոնյանը ԱՄՆ-ին մեղադրել է ռուսաստանյան լրատվամիջոցների դեմ «պատերազմ վարելու» մեջ:

Հիշեցնենք, 2012 թվականից Ռուսաստանում գործում է օրենք, որը պահանջում է դրսից ֆինանսավորվող ու քաղաքականությամբ զբաղվող հասարակական կազմակերպություններից գրանցվել որպես «օտարերկրյա գործակալ»:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG