Մատչելիության հղումներ

Թաթոյանը և Սվիտալսկին քննարկել են Հայաստանում մարդու իրավունքներին առնչվող վերջին զարգացումները


Հայաստանում ԵՄ դեսպան Պյոտր Սվիտալսկի, արխիվ
Հայաստանում ԵՄ դեսպան Պյոտր Սվիտալսկի, արխիվ

Մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանը այսօր հանդիպում է ունեցել Հայաստանում Եվրամիության պատվիրակության ղեկավար, դեսպան Պյոտր Սվիտալսկիի հետ:

Օմբուդսմենի աշխատակազմի հաղորդագրության համաձայն՝ զրուցակիցները քննարկել են Հայաստանում մարդու իրավունքներին առնչվող վերջին զարգացումները, այդ թվում՝ Պաշտպանի իրավական դիրքորոշումն ու առաջարկները փաստաբանների գործունեության երաշխիքների, մասնավորապես՝ դատարան մուտք գործելիս զննության կամ խուզարկության պրակտիկայի վերաբերյալ:

Դեսպանը վերահաստատել է Հայաստանում մարդու իրավունքների պաշտպանությանն ուղղված ԵՄ էական աջակցությունը: Սվիտալսկին շեշտել է Մարդու իրավունքների պաշտպանի գործունեությունը համակարգային խնդիրների լուծման ոլորտում՝ կապված դատական իշխանության անկախության ապահովման, վատ վերաբերմունքի կանխարգելման, հավաքների ազատության և խոցելի խմբերի իրավունքների պաշտպանության հետ, ասված է հաղորդագրությունում:

Թաթոյանը բարձրացրել է նաև գործարարների շահերի պաշտպանության կարևորությունը:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG