Մատչելիության հղումներ

Կրակոցներ Էջմիածնում. երկու մարդ սպանվել է


Քննչական կոմիտեի Արմավիրի մարզային քննչական վարչության Վաղարշապատի քննչական բաժնում հարուցվել է քրեական գործ՝ Վաղարշապատի երկու բնակիչների սպանության դեպքի առթիվ:

Քննչական կոմիտեի հաղորդագրության համաձայն՝ այսօր ժամը 00:20 ահազանգ է ստացվել, որ Էջմիածին քաղաքի Անդրանիկ թաղամասում կրակոցի հետքերով վնասված ավտոմեքենա է հայտնաբերվել: Անմիջապես դեպքի վայր է մեկնել քննչական-օպերատիվ խումբը: Նախնական տվյալներով՝ նույն օրը ժամը 00:10-ի սահմաններում հրազենից կրակահերթ է արձակվել Toyota Land Cruiser մակնիշի ավտոմեքենայի ուղղությամբ, որի հետևանքով ավտոմեքենայի վարորդ 36-ամյա Լևոն Ավետիսյանը և ուղևոր 44-ամյա Կարեն Դավթյանը ստացած հրազենային վնասվածքներից մահացել են:

Դեպքի վայրի զննությամբ՝ ավտոմեքենայի հարակից տարածքից հայտնաբերվել են 7.62 մմ տրամաչափի պարկուճներ, իսկ ավտոմեքենայի սրահից՝ «Սայգա-ՄԿ 7.67-39մմ» գրառմամբ ինքնաձիգ՝ պահունակներով:

Գործը հարուցվել է Քրեական օրենսգրքի 104-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին կետի (երկու կամ ավելի անձանց սպանություն) և 235-րդ հոդվածի (ապօրինի զենք) 1-ին մասի հատկանիշներով, ստեղծվել է քննչական խումբ:

Ձեռնարկվում են անհետաձգելի քննչական, օպերատիվ-որոնողական միջոցառումներ՝ հանցագործությունը բացահայտելու ուղղությամբ, ասված է հաղորդագրությունում:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG