Մատչելիության հղումներ

Շփման գծի պլանային դիտարկում՝ Հադրութի շրջանի արևելյան ուղղությամբ


ԼՂ ՊԲ զինծառայողները զորավարժության ժամանակ, արխիվ
ԼՂ ՊԲ զինծառայողները զորավարժության ժամանակ, արխիվ

ԵԱՀԿ առաքելությունը այսօր Լեռնային Ղարաբաղի և Ադրբեջանի զինված ուժերի շփման գծի պլանային դիտարկում է անցկացրել Հադրութի շրջանի արևելյան ուղղությամբ։

Լեռնային Ղարաբաղի արտգործնախարարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչության հաղորդագրության համաձայն՝ դիտարկումն անցել է ըստ նախատեսված ժամանակացույցի։

ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցիչ դեսպան Անջեյ Կասպշիկը դիտարկումն իրականացրել է շփման գծի հակառակ կողմից:

Առաքելությանը ղարաբաղյան կողմից ուղեկցել են արտաքին գործերի նախարարության և պաշտպանության նախարարության ներկայացուցիչները:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG