Մատչելիության հղումներ

ՌԴ ԶՈւ․ Ասադի բանակը զինյալներից ազատագրել է գրավված տարածքի 85 տոկոսը


Սիրիա - Ռուսական ՌՕՈւ Սու-35 ռմբակոծիչը «Հմեյմիմ» ռազմակայանում, արխիվ
Սիրիա - Ռուսական ՌՕՈւ Սու-35 ռմբակոծիչը «Հմեյմիմ» ռազմակայանում, արխիվ

Ռուսաստանի ռազմական գերատեսչության հավաստմամբ, Սիրիայի կառավարական բանակը ազատագրել է երկրում մոտ 6․5 տարի շարունակվող պատերազմի ընթացքում զինյալների վերահսկողության տակ անցած տարածքի 85 տոկոսը: Այդ մասին, ըստ Associated Press-ի, Սիրիայի «Հմեյմիմ» ռազմաբազայում հայտարարել է ռուսական բանակի գեներալ-լեյտենանտ Ալեքսանդր Լապինը, հավելելով, որ 15 տոկոսը՝ շուրջ 27 հազար քառակուսի կիլոմետր, դեռ պետք է ազատագրվի «ծայրահեղականներից»:

Ռուսաստանը արդեն մոտ երկու տարի Սիրիայում օդային հարվածներ է հասցնում նախագահ Բաշար ալ-Ասադի հակառակորդ խմբավորումների դիրքերին, ինչպես նաև ցամաքային գործողություն է նախաձեռնել՝ երկու ռազմակայան հիմնելով երկրի տարածքում:

«Հմեյմիմ» ավիաբազայում այսօր տեղակայված է ռուսական առանձին ավիացիոն զորախումբը, Տարտուսի ռազմածովային բազայում էլ ռազմանավերից բացի տեղակայված են ծովային հետևակի ստորաբաժանումներ:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG