Թուրքիայի իշխանությունները ձերբակալել են 63 հոգու, որից 45-ը՝ Ազգային հետախուզական կազմակերպության նախկին աշխատակիցներ: Այս մասին հաղորդում է թուրքական պետական «Անադոլու» գործակալությունը:
Լրատվամիջոցի փոխանցմամբ՝ ձերբակալվածները կասկածվում են իսլամական քարոզիչ Ֆեթուլլահ Գյուլենի հետ կապեր ունենալու մեջ, ում թուրքական իշխանությունները համարում են անցած տարի երկրում տապալված հեղաշրջման գլխավոր կազմակերպիչ:
Հեղաշրջման անհաջող փորձի կապակցությամբ Թուրքիայում շուրջ 50 հազար մարդ է ձերբակալվել, 150 հազար մարդ հեռացվել է աշխատանքից: