Այսօր ժամը 11-ին Երևանի քաղաքապետարանում մեկնարկելու է ավագանու երկրորդ նստաշրջանի առաջին նիստը։
Օրակարգում ընդգրկված է 23 հարց, այդ թվում՝ Երևանի ավագանու անդամներին դրամական փոխհատուցում տրամադրելու մասին հարցը։ Այս որոշման հաստատման արդյունքում ավագանու անդամները իրենց պարտականությունների կատարման հետևանքով առաջացած ծախսերի դիմաց Երևան քաղաքի բյուջեով նախատեսված համապատասխան գումարներից ամսական դրամական փոխհատուցում կստանան՝ «Նվազագույն ամսական աշխատավարձի մասին» օրենքով սահմանված նվազագույն աշխատավարձի չափով։ Փոխհատուցումը ավագանու անդամներին կտրամադրվի առանց նրանց կողմից իրենց պարտականությունների կատարման հետևանքով առաջացած ծախսերը հիմնավորող փաստաթղթերի ներկայացման։