Մատչելիության հղումներ

«Ազատության» հյուրերը քննարկում են բոլշևիկյան գործիչների անուններ կրող փողոցների վերանվանման հարցը


Նաիրա Նահապետյանը և Ալեն Սիմոնյանը «Ազատության» տաղավարում, 11-ը սեպտեմբերի, 2017 թ․

ՀՀԿ խմբակցության պագամավոր Նաիրա Նահապետյանի համոզմամբ՝ Հայաստանի բնակավայրերում բոլշևիկյան գործիչների անուններ կրող փողոցները վերանվանելու՝ «Ելք» դաշինքի նախաձեռնությունն անընդունելի է, քանի որ «այդ ամենը մեր պատմությունն է»:

«Ելք»-ի ներկայացուցիչ Ալեն Սիմոնյանը, մինչդեռ, հակադարձում է՝ Ստալինը և Հիտլերը նույնպես պատմության մասն են, սակայն դա չի նշանակում, որ նրանց անուններով ինչ որ կառույցներ պետք է խորհրդանշվեն:

Վերջին շաբաթներին «Ելք»-ի հիշյալ նախաձեռնությունը հանրության շրջանում բուռն բանավեճեր է հարուցել: Այդ հարցն այսօր «Ազատության» «Տեսակետների խաչմերուկ» հաղորդաշարի հերթական թողարկման ընթացքում քննարկում են ՀՀԿ խմբակցության պագամավոր Նաիրա Նահապետյանը և «Ելք»-ի ներկայացուցիչ Ալեն Սիմոնյանը:

Քննարկումն ամբողջությամբ՝ տեսանյութում

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG