Մատչելիության հղումներ

Փոխվել է «Թուրան» գործակալության ղեկավարի խափանման միջոցը


Ադրբեջան - «Թուրան» գործակալության տնօրեն Մեհման Ալիև, Բաքու, 11-ը սեպտեմբերի, 2017թ․
Ադրբեջան - «Թուրան» գործակալության տնօրեն Մեհման Ալիև, Բաքու, 11-ը սեպտեմբերի, 2017թ․

Այսօր փոխվել է ադրբեջանական «Թուրան» լրատվական գործակալության ղեկավար Մեհման Ալիևի խափանման միջոցը: Ընդդիմադիր լրագրողին ազատ են արձակել քննչական մեկուսարանից` որպես խափանման միջոց սահմանելով տնային կալանքը:

«Համապատասխան մարմիններին Մեհման Ալիևի խափանման միջոցը փոխելու հնարավորությունը քննարկելու հրահանգ տվել էր Ադրբեջանի նախագահը», - «Ինտերֆաքս»-ին ասել է Իլհամ Ալիևի օգնական Ալի Հասանովը:

Մեհման Ալիևը ձերբակալվել էր օգոստոսի վերջին: Նրան մեղադրում են հարկային օրենսգրքի մի շարք դրույթներ խախտելու մեջ:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG