Մատչելիության հղումներ

Լավրովը կոչ է անում հանգուցալուծել Կատարի շուրջ դիվանագիտական ճգնաժամը


Սաուդյան Արաբիա - Ռուսաստանի ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը Ջեդդայում ասուլիսի ժամանակ, 10-ը սեպտեմբերի, 2017թ․
Սաուդյան Արաբիա - Ռուսաստանի ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը Ջեդդայում ասուլիսի ժամանակ, 10-ը սեպտեմբերի, 2017թ․

Պաշտոնական Մոսկվան կոչ է անում Սաուդյան Արաբիային և այդ պետությանն աջակցող մյուս արաբական երկրներին ջանքեր գործադրել Կատարի հետ ծագած դիվանագիտական ճգնաժամը հանգուցալուծելու ուղղությամբ: Այս մասին Սաուդյան Արաբիա կատարած այցի ժամանակ հայտարարել է Ռուսաստանի արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովը:

«Մենք վերահաստատում ենք մեր այն տեսակետը, որի համաձայն՝ արաբական մի շարք պետությունների և Կատարի միջև ծագած տարաձայնությունները հնարավոր է լուծել բացառապես բանակցությունների միջոցով», - Ջեդդա քաղաքում հնչեցրած իր ելույթում հայտարարել է Սերգեյ Լավրովը:

Հունիսի 5-ին, հիշեցնենք, Սաուդյան Արաբիան, Բահրեյնը, Եգիպտոսը, Արաբական Միացյալ Էմիրությունները և մի շարք այլ արաբական երկրներ խզեցին դիվանագիտական կապերն ու տրանսպորտային հաղորդակցությունը Կատարի հետ՝ այդ պետությանը մեղադրելով իսլամիստ զինյալներին և Իրանին աջակցելու մեջ։ Կատարը մեղադրանքները չի ընդունում։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG