Մատչելիության հղումներ

Ընդդիմությունը լուրջ հաջողություն է արձանագրել Մոսկվայի ՏԻՄ ընտրություններում


Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը քվեարկում է ՏԻՄ ընտրություններում, Մոսկվա, 10-ը սեպտեմբերի, 2017թ․
Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը քվեարկում է ՏԻՄ ընտրություններում, Մոսկվա, 10-ը սեպտեմբերի, 2017թ․

Կիրակի օրը Մոսկվայում կայացած տեղական ինքնակառավարման մարմինների ընտրություններում լուրջ հաջողության են հասել ազատական ընդդիմության ներկայացուցիչները: "Новая Газетa"-ի տեղեկություններով` «Յաբլոկո» և «Պառնաս» կուսակցությունների, ինչպես նաև ընդդիմադիր գործիչ Դմիտրի Գուդկովի նախընտրական շտաբի աջակցությունը վայելող թեկնածուները մեծամասնություն են կազմել Մոսկվայի 14 շրջանների տեղական խորհուրդներում:

Ընդդիմությունը մասնավորաբար ստացել է Մոսկվայի Գագարինի շրջանային խորհրդի բոլոր մանդատները: Դա այն շրջանն է, որտեղ երեկ քվեարկում էր Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը:

Կիրակնօրյա ընտրությունները անցել են ընտրողների ռեկորդային ցածր մասնակցության պայմաններում: «Մունիցիպալ խորհուրդների ընտրություններին մասնակցել է մոսկվացի ընտրողների միայն 15 տոկոսը», - հայտարարել է քաղաքային ընտրական հանձնաժողովի նախագահ Վիկտոր Գորբունովը:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG