Մատչելիության հղումներ

Իրաքի անվտանգության ուժերը գերեվարել են ԻՊ զինյալների 1400 կանանց ու երեխաների


Իրաքի անվտանգության ուժերը ԻՊ-ի դեմ մարտական գործողությունների ժամանակ, արխիվ

Իրաքի անվտանգության ուժերը գերեվարել են «Իսլամական պետություն» (ԻՊ) ահաբեկչական խմբավորման զինյալների շուրջ 1400 կանանց ու երեխաների: Նրանց մեծ մասը, ըստ Reuters-ի, եկել են չորս երկրից՝ Թուրքիայից, Տաջիկստանից, Ադրբեջանից ու Ռուսաստանից, և գերի են ընկել Մոսուլի ու այլ բնակավայրերի համար մղված մարտերի ընթացքում:

Լրատվական գործակալությունը տեղեկացնում է, որ այդ կանայք ու երեխաները պահվում են Մոսուլից հարավ գտնվող ճամբարում:

Իրաքի անվտանգության ծառայության մի սպա ասել է, որ փորձում են պարզել զինյալների կանանց ու երեխաների իրական անունները, քանի որ մեծ մասը կեղծ փաստաթղթերով են:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG