Մատչելիության հղումներ

Ռուսաստանի իշխանություններին քննադատող լրագրողը լքել է երկիրը


Յուլիա Լատինիան, արխիվ
Յուլիա Լատինիան, արխիվ

Ռուսաստանցի հայտնի լրագրող, իշխող էլիտայի քննադատ Յուլիա Լատինիան լքել է երկիրը, ավելի վաղ ՝այս ամսվա սկզբին նա հաղորդել էր, որ անհայտ անձինք հրկիզել էին նրա մեքենան:

«Էխո Մոսկվիի» թղթակիցը, ռադիոկայանի հետ Սկայպով կազմակերպված զրույցի ընթացքում խուսափել է նշել՝ որտեղ է հիմա գտնվում, միաժամանակ ընդգծել, որ դժվար թե առաջիկայում հայրենիք վերադառնա:

Լրագրողների միությունն ավելի վաղ դատապարտել էր հարձակումը փաստելով, որ այն իրականացվել է լրագրողական գործունեության պատճառով՝ ազատ խոսքը ճնշելու համար:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG