Մատչելիության հղումներ

«Իրմա» փոթորիկը մոտենում է Ֆլորիդայի խիտ բնակեցված քաղաքներին


«Իրմա», «Ջոուս» և «Հարվի» փոթորիկների՝ արբանյակներից արված լուսանկարները, 7-և սեպտեմբերի, 2017թ․

«Իրմա» փոթորկի ամենավտանգավոր հատվածն այսօր հասել է Ֆլորիդայի ափերի մոտ գտնվող կղզիներին: Սպասվում է, որ այն շարժվելու է դեպի նահանգի խիտ բնակեցված Տամպա և Սեյնթ-Փիթերսբերգ քաղաքներ: Ֆլորդիայի իշխանությունները ավելի քան 5 միլիոն մարդու են տեղահանել:

Փոթորիկների ազգային կենտրոնը կրկին բարձրացրել է «Իրմա» փոթորկի հզորության աստիճանը՝ այն հասցնելով 4-րդ կարգի: Ավելի վաղ այն 5-րդ կարգից իջեցվել էր 3-րդ կարգի հզորության

Քամու ուժգնությունը այսօր հասնում էր 210 կիլոմետր ժամի: Երեկ՝ սեպտեմբերի 9-ին փոթորիկը հարվածել էր Կուբայի նահանգներից մեկին, ավելի վաղ ավերածություններ էր պատճառել Կարիբյան կղզիներում և Պուերտո Ռիկոյում՝ խլելով առնվազն 7 մարդու կյանք, ինչպես նաև Հաիթիում և Դոմինիկյան հանրապետությունում:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG