Մատչելիության հղումներ

Թրամփն ու Էրդողանը համաձայնել են ամրապնդել հարաբերությունները


ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփն ու Թուրքիայի նախագահ Ռեջեփ Էրդողանը, արխիվ

Միացյալ Նահանգների և Թուրքիայի նախագահները հեռախոսազրույց են ունեցել`համաձայնելով ամրապնդել հարաբերությունները` չնայած մի շարք հարցերում առկա տարաձայնություններին:

Ըստ Թուրքիայի նախագահական նստավայրի, երկու առաջնորդները փաստել են, որ Անկարայի և Վաշինգտոնի հարաբերությունները ռազմավարական են և ընդգծել են տարածաշրջանային անվտանգությունն ամրապնդելու ուղղությամբ համագործակցելու կարևորությունը:

Հաղորդվում է, որ Դոնալդ Թրամփն ու Ռեջեփ Էրդողանը համաձայնել են նաև հանդիպել հաջորդ շաբաթ մեկնարկող ՄԱԿ-ի Գլխավոր Ասամբլեայի վեհաժողովում, եթե նման հնարավորություն ստեղծվի:

Զրույցի նախօրեին Թուրքիայի նախագահը քննադատել էր մի խումբ թուրք պաշտոնյաների, այդ թվում Էկոնոմիկայի նախկին նախարար Զֆեր Չաղլայային մեղադրանք առաջադրելու` ամերիկյան իշխանությունների որոշումը: Նահանգների դատախազությունը պնդում է, թե վերջիններս միլիոնավոր դոլարների կաշառքի դիմաց հնարավորություն են ստեղծել, որ Թեհրանը փոխանցումներ կատարի Միացյալ Նահանգների ֆինանսական համակարգի միջոցով՝ շրջանցելով Իրանի հանդեպ ամերիկյան պատժամիջոցները: Էրդողանը պնդել էր,թե այս մեղադրանքը քաղաքական շարժառիթներ ունի և ուղղված է թուրքական պետության դեմ:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG