Մատչելիության հղումներ

Փհենյանը պետք է դադարեցնի իր միջուկային ծրագիրը.Գուտերեշ


ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Անտոնիո Գուտերեշ, արխիվ

ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի համոզմամբ Հյուսիսայի Կորեայի միջուկային ծրագիրն ու դրա շուրջ տարաձայնությունները ամենալուրջ ճգնաժամն են ստեղծել աշխարհում վերջին տարիների ընթացքում:

«Մենք հույս ունենք, որ այս վտանգի լրջությունը մեզ կստիպի վերադառնալ բանականության ուղի, քանի դեռ շատ ուշ չէ», -ասել է Անտոնիո Գուտերեշը ֆրանսիական Le Journal du Dimanche պարբերականին:

Գուտերեշը նաև պնդել է` Փհենյանը պետք է դադարեցնի իր միջուկային ծրագիրը. -«Անվտանգության խորհուրդը ամեն գնով պետք է միասնական լինի այս հարցում»:

Նախօրեին հաղորդվեց, որ Վաշինգտոնը պաշտոնապես պահանջել է առաջիկա երկուշաբթի Անվտանգության խորհրդում քվեարկության դնել Հյուսիսային Կորեայի նկատմամբ պատժամիջոցները խստացնող նոր նախագիծ` Փհենյանում շարունակվող միջուկային փորձարկումներին ի պատասխան:

Փաստաթուղթը, ի թիվս այլ տնտեսական սահմանափակումների, նախատեսում է նաև արգելափակել այդ երկիր նավթի մատակարարումն ու սառեցնել Հյուսիսային Կորեայի առաջնորդի արտերկրյա հաշիվները: Ըստ դիվանագիտական աղբյուրների, ՄԱԿ-ի անվտանգության խորհրդի մշտական անդամներ Չինաստանն ու Ռուսաստանը դեմ են գործող պատժամիջոցների խստացմանը:

Ուղիղ հեռարձակում

Recommended

XS
SM
MD
LG