Մատչելիության հղումներ

ԱՄՆ-ի և Ռուսաստանի բարձրաստիճան դիվանագետները կհանդիպեն երկկողմ հարաբերությունները բարելավելու նպատակով


Պետդեպարտամենտի հաղորդմամբ, առաջիկա օրերին Ռուսաստանի ու Նահանգների բարձրաստիճան դիվանագետները հերթական հանդիպումը կունենան Հելսինկիում` երկկողմ հարաբերությունները բարելավելու նպատակով:

ԱՄՆ փոխպետքարտուղար Թոմաս Շենոնն ու Ռուսաստանի փոխարտգործնախարար Սերգեյ Ռյաբկովն այս տարվա ընթացքում արդեն երկու առանձնազրույց են ունեցել` առանց տեսանելի արդյունքների: Այս անգամ, ըստ Պետդեպարտամենտի, դիվանագետները կքննարկեն Վաշինգտոնին ու Մոսկվային անհանգստացնող հարցերն ու փոխգործակցությունը երկու գերտերությունների միջև:

Անցած ամիս `Կրեմլի նկատմամբ ԱՄՆ-ի նոր պատժամիջոցներից հետո, նախագահ Պուտինը հայտարարեց Ռուսաստանում ամերիկացի դիվանագետների թիվը կտրուկ կրճատելու մասին, ինչին ի պատասխան Վաշինգտոնը պահանջեց փակել Ռուսաստանի հյուպատոսությունը Սան Ֆրանցիսկոյում:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG