Մատչելիության հղումներ

ԱՄՆ նախագահը արաբական երկրներին հորդորում է հաշտվել Կատարի հետ՝ ընդդեմ Իրանի


ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփ, արխիվ
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփ, արխիվ

ԱՄՆ նախագահը Սաուդիան Արաբիային և արաբական մյուս երկրներին հորդորել է հարթել տարաձայնությունները Կատարի հետ և միասնական ճակատ կազմել Իրանի դեմ: Սպիտակ տան հաղորդմամբ, Դոնալդ Թրամփն այս հարցի շուրջ հեռախոսազրույց է ունեցել Սաուդյան Արաբիայի թագաժառանգ արքայազն Մուհամեդ բեն Սալման ալ Սաուդի, գահաժառանգ արքայազն Մուհամեդ բեն Զայիդ ալ Նահայանի և Քաթարի էմիր Թամիմ բեն Համադ Ալ Թանիի հետ։

Ըստ հաղորդագրության, Սպիտակ տան ղեկավարը շեշտել է՝ Վաշինգտոնի արաբ գործընկերների շրջանում միասնությունը կենսական նշանակություն ունի՝ տարածաշրջանում կայունություն հաստատելու և Իրանի սպառնալիքներին դիմակայելու առումով:

Ավելի վաղ, այս տարվա հունիսին, արաբական աշխարհի 7 պետություններ հայտարարեցին, թե սառեցնում են դիվանագիտական կապերը Կատարի հետ՝ քանի որ նավթով ու գազով հարուստ այդ երկիրն աջակցում է ահաբեկիչներին, նաև համագործակցում է Իրանի հետ՝ փորձելով ապակայունացնել իրավիճակը տարածաշրջանում:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG