Մատչելիության հղումներ

ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարն աշխարհում «խիստ վտանգավոր իրադրություն» է արձանագրում


ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Յենս Ստոլտենբերգ, արխիվ
ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Յենս Ստոլտենբերգ, արխիվ

ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարը նախազգուշացնում է՝ աշխարհում ստեղծվել է վերջին երեսուն տարիների ընթացում ամենավտանգավոր իրավիճակը: Բրիտանական Guardian-ին տված հարցազրույցում Յենս Ստոլտենբերգն ասել է, թե Հյուսիսային Կորեայի կողմից միջուկային զենքի փորձարկումների, միջազգային ահաբեկչության վտանգի ու Ռուսաստանի կոշտ քայլերի հետևանքով աշխարհաքաղաքական զարգացումները դարձել են առավել անկանխատեսելի:

Հյուսիսատլանտյան դաշինքի գլխավոր քարտուղարը նաև մտահոգություն է հայտնել հաջորդ շաբաթ մեկնարկող՝ Ռուսաստան-Բելառուս համատեղ զորավարժությունների կապացությամբ, ընդգծելով, որ սառը պատերազմի ավարտից ի վեր Մոսկվան չի ապահովել միջազգային դիտորդների լիարժեք ներկայություն որևէ զորավարժության ժամանակ:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG