Մատչելիության հղումներ

Մինսկում բողոքում են «Զապադ-2017» զորավարժությունների դեմ


Բելառուսական ընդդիմությունը բողոքում է «Զապադ-2017» զորավարժությունների անցկացման դեմ, Մինսկ, 8-ը սեպտեմբերի, 2017 թ․
Բելառուսական ընդդիմությունը բողոքում է «Զապադ-2017» զորավարժությունների անցկացման դեմ, Մինսկ, 8-ը սեպտեմբերի, 2017 թ․

Մինսկում երեկ բողոքի ցույց է տեղի ունեցել ընդդեմ Ռուսաստանի հետ համատեղ անցկացվելիք՝ «Զապադ-2017 զորավարժությունների: Ավելի քան հարյուր մարդ, այդ թվում՝ ընդդիմության առաջնորդներ, երթի են դուրս եկել՝ կրելով Բելառուսի դրոշներ, «Ռուսաստան, տուն գնա», «Ռուս զինվոր, այստեղ օղի չկա» կարգախոսներ:

«Մենք դեմ չենք ռուսներին ու Ռուսաստանին, մենք դեմ ենք Բելառուսի իշխանությունների քաղաքականությանը, որով երկիրը ներքաշվում է արևմուտք-արևելք հակամարտության մեջ»,- հայտարարել է նախագահի նախկին թեկնածու Վլադիմիր Նեկյալևը: Ընդդիմադիր առաջնորդ Նիկոլալ Ստատկևիչն էլ պնդել է, թե Բելառուսին վտանգ է սպառնում, քանի որ լայնածավալ զորավարժություններից հետո Կրելմը կարող է իր զինուժն ու տեխնիկան թողնել Բելառուսում՝ մեծացնելով ռազմական ներկայությունն Արևելյան Եվրոպայի հետ սահմանին:

Ռուս-բելառուսական համատեղ վարժանքները նախատեսված են սեպտեմբերի 14-20-ը, դրանք տեղի կունենան Բելառուսում և Ռուսաստանի Կալինինգրադի մարզում: Ֆրանսիայի և Գերմանիայի պաշտպանության նախարարները դատապարտել են այդ վարժանքները, պնդելով, թե «Մոսկվան ձգտում է ռազմական ուժի հզորություն ցուցադրել Եվրամիության և ՆԱՏՕ-ի սահմանների մոտ»:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG