Ատլանտիկայում մինչ օրս արձանագրված ամենահզոր փոթորիկը` «Իրման» մոտենում է ԱՄՆ Ֆլորիդա նահանգին: Տեղական իշխանություններն ավելի քան հինգուկես միլիոն մարդ տարհանելու որոշում են կայացրել, ինչը նահանգի բնակչության մոտ մեկ քառորդն է: Նախորդ գիշեր փոթորիկը հասել է հզորության առավելագույն` հինգերորդ աստիճանին, ակնկալվում է, որ այն Ֆլորիդա կհասնի վաղն առավոտյան:
Նահանգում արտակարգ իրավիճակների գործակալության կողմից իրականացվող միջոցառումներն աննախադեպ են ԱՄՆ-ի պատմության մեջ: Լրատվամիջոցները «Իրման» բնութագրում են որպես «հրեշ», որը կարող է աղետալի վնասներ պատճառել: