Մատչելիության հղումներ

ԱՄՆ անտառային ծառայության թիմը Հայաստանում աջակցելու է հետհրդեհային աշխատանքներին


Հրդեհ Խոսրովի արգելոցում, 14-ը օգոստոսի, 2017 թ․
Հրդեհ Խոսրովի արգելոցում, 14-ը օգոստոսի, 2017 թ․

Հայաստանում է գտնվում ԱՄՆ անտառային ծառայության փորձագիտական խումբը, որն աշխատում է ՀՀ բնապահպանության նախարարության հետ: Հայաստանում ԱՄՆ դեսպանության հաղորդմամբ, խմբի նպատակն է՝ աջակցել այնպիսի որոշումների կայացմանը, թե որտեղ, երբ և ինչպես պետք է կիրառել հետհրդեհային արդյունավետ միջոցներ, որոնք կմեղմեն հողերի էրոզիայի, հեղեղումների վտանգները և երկարաժամկետ հեռանկարում կնպաստեն ջրբաժանների առողջացմանը և բուսածածկի վերականգնմանը Խոսրովի ու Արտավանի անտառների հրդեհից հետո:

«Թիմը, որի կազմում ընդգրկված են անտառային գենետիկայի մասնագետ դ-ր Էնդրյու Բաուերը և հիդրոլոգ Դանա Բաթլերը, Հայաստանում խորհրդատվություն կառաջարկի ԱՄՆ անտառային ծառայության կողմից նման աղետներից հետո կիրառվող՝ արձագանքման արտակարգ գործողությունների գործընթացի վերաբերյալ: Նրանք նաև կներկայացնեն հրդեհի տարածումը կանխելու եղանակներն ու խորհրդատվություն կապահովեն ջրբաժանների առողջացման երկարաժամկետ անելիքների շուրջ»,- մասնավորապես, նշված է հաղորդագրության մեջ:

Վերջին շաբաթներին Հայաստանի մի շարք անտառածածկ տարածքներում, այդ թվում՝ Խոսրովի արգելոցում, Արտավանի և Բյուրականի մերձակա անտառներում ծավալուն հրդեհներ էին բռնկվել, որոնք, բնապահպանների գնահատմամբ՝ հսկայական վնաս հասցրեցին Հայաստանի բնաշխարհին:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG