Մատչելիության հղումներ

Չնայած ԵՄ դատարանի վճռին, Բուդապեշտը շարունակելու է իր գիծը


Վիկտոր Օրբան, արխիվ
Վիկտոր Օրբան, արխիվ

Հունգարիան կշարունակի պայքարը: Այս մասին հայտարարել է երկրի վարչապետ Վիկտոր Օրբանը՝ մեկնաբանելով ԵՄ դատարանի այն որոշումը, որով մերժվել է Բուդապեշտի և Բրատիսլավայի ներկայացրած՝ փախստականների տեղաբաշխմանն առնչվող հայցն ընդդեմ ԵՄ-ի:

«Պետք նկատի առնել այն, որ օրենքի նկատմամբ հարգանքը Եվրամիության առանցքային սկզբունքներից մեկն է, և մենք չենք կարող քանդել ԵՄ հիմնաքարերը: Միևնույն ժամանակ դատարանի որոշումը պատճառ չէ, որպեսզի մենք փոխենք միգրանտներին մերժող մեր քաղաքականությունը»,- հայտարարել է Օրբանը:

Դատարանը եզրակացրել էր, որ փախստականներին տեղաբաշխելու մեխանիզմը նպաստում է, որ Հունաստանը և Իտալիան կարողանան հաղթահարել 2015 թվականի միգրացիոն ճգնաժամի հետևանքները, և որ նրանց տեղաբաշխման քվոտաները համաչափ են: Դատարանի այդ որոշումը կարող է հանգեցնել լրացուցիչ իրավական գործընթացների ու տուգանքների:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG