Մատչելիության հղումներ

Պուտինը Թիլերսոնի մասին՝ «նա վատ շրջապատում է հայտնվել»


Պուտինը Բարեկամության պարգև է շնորհում Թիլերսոնին, 21-ը հունիսի, 2013թ.
Պուտինը Բարեկամության պարգև է շնորհում Թիլերսոնին, 21-ը հունիսի, 2013թ.

Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը Վլադիվոստոկում տնտեսական համաժողովի ժամանակ՝ խոսելով ԱՄՆ պետքարտուղար Ռեքս Թիլերսոնի մասին, հայտարարել է, թե Ռուսաստանի կողմից ռուս-ամերիկյան հարաբերությունների զարգացման գործում ներդրում ունենալու համար Ռուսաստանից պետական պարգև ստանալուց չորս տարի անց նա «վատ շրջապատում» է հայտնվել։

Դիմելով համաժողովին ներկա ԱՄՆ քաղաքացիներից մեկին՝ Պուտինն ասել է. - «Մենք Ձեր հայրենակից պարոն Թիլերսոնին ժամանակին Բարեկամության պարգև ենք շնորհել։ Սակայն դատելով ամեն ինչից, նա վատ շրջապատում է հայտնվել և մի քիչ այլ կողմ է շարժվում», - ասել է Պուտինը և հավելել. - «Բայց հուսով եմ, որ բարեկամության, համագործակցության և փոխգործակցության քամին ի վերջո նրան դուրս կբերի ճիշտ ուղղության վրա»։

2013 թվականին Թիլերսոնը, ով այդ ժամանակ գլխավորում էր Exxon Mobil նավթային հսկան, Ռուսաստանի նախագահից Բարեկամության պարգև է ստացել՝ էներգետիկ ոլորտում երկու երկրների միջև համագործակցության ամրապնդման գործում ներդրում ունենալու համար։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG