Մատչելիության հղումներ

Ներկայացուցիչների պալատը հավանություն տվեց ԼՂ-ում ականազերծում իրականացնող HALO Trust-ին ֆինանսավորելու նախաձեռնությանը


HALO Trust-ի աշխատողները Սյունիքի մարզում ականազերծման աշխատանքներ են իրականացնում, 2015թ.

Կոնգրեսի Ներկայացուցիչների պալատը հավանություն է տվել Հանրապետական կուսակցությունը ներկայացնող կոնգրեսական Դեյվիդ Վալադաոյի առաջարկած օրենսդրական նախաձեռնությանը՝ Լեռնային Ղարաբաղում ականազերծման աշխատանքներ իրականացնող միջազգային կազմակերպությանը՝ HALO Trust-ին ֆինանսական միջոցներ հատկացնելու հարցով։ Այս մասին հայտնում է Ամերիկայի հայ դատի գրասենյակը՝ նշելով, որ վերջնական նախագիծը քվեարկության կդրվի ամենայն հավանականությամբ ուրբաթ երեկոյան։

Հայ դատի գրասենյակը հիշեցնում է, որ Միացյալ Նահանգները 2000 թվականից ի վեր շարունակաբար ֆինանսական միջոցներ է հատկացրել Ղարաբաղում աշխատող փոքրաթիվ միջազգային մարդասիրական կազմակերպություններից HALO Trust-ին՝ պատերազմի ընթացքում ականապատված Ղարաբաղի տարածքը մաքրելու համար:

Վալադաոյի կողմից առաջարկվող նախագծով՝ այս անգամ խոսքը 1.5 միլիոն դոլարի մասին է։

HALO Trust-ի գնահատմամբ, դեռևս 8 միլիոն դոլար է անհրաժեշտ Լեռնային Ղարաբաղն ամբողջությամբ ականազերծելու համար։

Ֆինանսական միջոցների առկայության դեպքում կազմակերպությունն իր աշխատանքները Ղարաբաղի տարածքում կարող է ավարտին հասցնել արդեն 2020 թվականին։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG