Մատչելիության հղումներ

Սաակաշվիլին հայտարարում է՝ Ուկրաինայի և Լեհաստանի հազարավոր քաղաքացիներ իր հետ կհատեն ուկրաինական սահմանը


Միխեիլ Սաակաշվիլի, արխիվ

Ուկրաինայի և Լեհաստանի հազարավոր քաղաքացիներ Միխեիլ Սաակաշվիլիի հետ միասին հատելու են ուկրաինական սահմանը։ Այդ մասին վրացական լրատվամիջոցների փոխանցմամբ, «Ռուսթավի 2» հեռուստաընկերության եթերում հայտարարել է Վրաստանի նախկին նախագահը։

Սաակաշվիլիի խոսքով՝ ինքը կարող է հատել ուկրաինա-լեհական սահմանը, և ոչ ոք իրավունք չունի ձերբակալել իրեն։

Այդուհանդերձ, եթե Ուկրաինայի իրավապահները որոշեն դիմել այդ քայլեն, ապա ստիպված կլինեն «առևանգել» իրեն և «ուղարկել Վրաստան», ասել է Ուկրաինայում ընդդիմադիր շարժում հայտարարած Վրաստանի նախկին նախագահը, Օդեսայի նախկին նահանգապետը։

«Դա կլինի քրեական հանցագործություն, որի համար պետք է պատասխան տան բոլորը», - նշել է Սաակաշվիլին, հավելելով, որ Ուկրաինայի հետ սահմանին իրեն դիմավորելու են գալու «հազարավոր ուկրաինացի հայրենակիցներ», «մի քանի հարյուր դնեպրոպետրովսկյան գյուղատնտեսներ՝ իրենց մեքենաներով», ինչպես նաև «ուկրաինացի ընդդիմադիր քաղաքական գործիչներ»։

Վրաստանի գլխավոր դատախազությունը Սաակաշվիլիին արտահանձնելու խնդրանքով մի քանի օր առաջ դիմել է Ուկրաինային։ Հայրենիքում Սաակաշվիլիի դեմ մի շարք քրեական գործեր են հարուցված։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG