Մատչելիության հղումներ

Կատալոնիայի խորհրդարանը հավանություն է տվել անկախության հանրաքվեի մասին օրենքին


Կատալոնիայի խորհրդարանի նիստերից մեկը, արխիվ
Կատալոնիայի խորհրդարանի նիստերից մեկը, արխիվ

Կատալոնիայի խորհրդարանն անցած գիշեր հավանություն է տվել այսպես կոչված «անջատման մասին օրենքին», չնայած այն հանգամանքին, որ Իսպանիայի սահմանադրական դատարանը կասեցրել է Իսպանիայից անկախանալու մասին հանրաքվեի անցկացումը։ Օրենքին կողմ է քվեարկել 71 պատգամավոր, դեմ՝ 10։

Իսպանական El Pais պարբերականի փոխանցմամբ, փաստաթուղթը ուժի մեջ է մտնելու հանրաքվեի՝ Կատալոնիայի անկախացման աջակիցների հաղթանակի դեպքում։ Այն լինելու է որպես ժամանակավոր Սահմանադրություն։

Սեպտեմբերի 7-ին 11 ժամ տևած քննարկումներից հետո Կատալոնիայի խորհրդարանը կողմ է քվեարկել անկախության հանրաքվեի մասին օրենքին, որը պետք է անցկացվի հոկտեմբերի 1-ին։ Իսպանիայի կառավարությունը դիմել է Սահմանադրական դատարան։

Անկախության հարցով նախորդ հանրաքվեն Կատալոնիայում տեղի է ունեցել 2014 թվականի նոյեմբերին։ Իսպանիայի սահմանադրական դատարանը Կատալոնիային պարտավորեցրել է չեղարկել քվեարկությունը, այդ պատճառով հանրաքվեն ոչ-պաշտոնական էր։ Այդուհանդերձ ընտրողների 80 տոկոսը կողմ է քվեարկել Իսպանիայից անկախանալուն։

Կատալոնիայի 7.5 միլիոն ազգաբնակչությունը կազմում է Իսպանիայի բնակչության 16 տոկոսը: Այս երկրամասը արդյունաբերական առումով Իսպանիայի ամենազարգացած հատվածն է: Կատալոնացիները դժգոհում են, մասնավորապես, որ իրենց երկրամասը, լինելով երկրի ամենահարուստ շրջանը, տուժում է Իսպանիայի տնտեսական ճգնաժամի հետևանքով:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG