Մատչելիության հղումներ

Թուրքիայի էկոնոմիկայի նախարարը չի ընդունում ԱՄՆ դատախազների կողմից նախկին նախարարին առաջադրված մեղադրանքը


Թուրքիայի էկոնոմիկայի նախարար Նիհաթ Զեյբեքչի, արխիվ

Թուրքիայի էկոնոմիկայի ներկայիս նախարար Նիհաթ Զեյբեքչինը չի ընդունել ԱՄՆ դատախազների կողմից Թուրքիայի էկոնոմիկայի նախկին նախարար Մեհմեդ Զաֆեր Չաղլայանի դեմ առաջադրված մեղադրանքը։

«Զաֆեր Չաղլայանը Թուրքիայի շահերին հակասող ոչինչ չի արել, մեզ համար կարևորը Թուրքիայի շահերն են։ Մեզ չի անհանգստացնում, թե արդյոք նա գործել է ի հակառակ այլ երկրների շահերի, թե ոչ», - հայտարարել է Զեյբեքչին՝ հավելելով, որ Չաղլայանի դեմ ներկայացված մեղադրանք դեռ հստակ չէ։

Մանհեթանի շրջանային դատարանի մեղադրական եզրակացության համաձայն, Թուրքիայի էկոնոմիկայի նախկին նախարար Մեհմեդ Զաֆեր Չաղլայանը միլիոնավոր դոլարների կաշառքի և ոսկերչական իրերի դիմաց աջակցել է, որպեսզի Իրանը կարողանա փոխանցումներ կատարել Միացյալ Նահանգների ֆինանսական համակարգի միջոցով՝ շրջանցելով Իրանի հանդեպ պատժամիջոցները:

Ինչպես նշված է չորեքշաբթի օրը նախարարության կայքում հրապարակված փաստաթղթում, մեղադրյալների շարքում է նաև թուրքական պետական «Հալք» բանկի կառավարիչ Սուլեյման Ասլանը։

Այս ցուցակում է նաև թուրք-իրանցի հայտնի բիզնեսմեն Ռեզա Զարաբը, ով ձերբակալվել է Միացյալ Նահանգներում: Նա մեղադրվում է Իրանի դեմ ամերիկյան պատժամիջոները շրջանցելով՝ Թեհրանին օգնելու, անթույլատրելի գործարքներ կատարելու և փողերի լվացման հոդվածներով։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG