Մատչելիության հղումներ

«Կարմիր խաչի» հաշվարկներով՝ Կարիբյան կղզիներում մոտ 1 միլիոն մարդ է տուժել «Իրմա» փոթորիկից


«Կարմիր խաչի» հաշվարկներով՝ Կարիբյան կղզիներում մոտ 1 միլիոն 200 հազար մարդ է տուժել «Իրմա» փոթորիկի հասցրած ավերածություններից։

«Կարմիր խաչի» ներկայացուցիչները հայտարարել են, որ Բարբուդա կղզում գրեթե բոլոր շենքերը վնասվել են կամ ոչնչացվել, Պուերտո Ռիկոյի տարածքում գտնվող մոտ 1 միլիոն մարդ զրկվել է հոսանքից:

Փոթորիկը Կարիբյան կղզիներում առնվազն 11 մարդու մահվան պատճառ է դարձել:

Սեպտեմբերի 10-ին «Իրմա»-ն կարող է հասնել Ամերիկա և հարվածել Ֆլորիդայի նահանգին։ Այնտեղ արդեն արտակարգ միջոցներ են ձեռնարկվում՝ բնակիչներին պաշտպանելու համար:

«Իրմա»-ն հզորությամբ 5-րդ աստիճանի փոթորիկ է, որը, գիտնականների դասակարգմամբ, ամենաբարձրն է և կարող է ունենալ աղետալի հետևանքներ:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG