Մատչելիության հղումներ

Պորոշենկո. «Խաղաղապահներ նաև Ռուսաստանի հետ սահմանին»


Ուկրաինայի նախագահ Պետրո Պորոշենկոն հանդես է գալիս ամենամյա ուղերձով, Կիև, 7 սեպտեմբերի, 2017թ.
Ուկրաինայի նախագահ Պետրո Պորոշենկոն հանդես է գալիս ամենամյա ուղերձով, Կիև, 7 սեպտեմբերի, 2017թ.

Ուկրաինայի նախագահ Պետրո Պորոշենկոն այսօր Գերագույն ռադայում հանդես է եկել ամենամյա ուղերձով:

Պորոշենկոն ասել է, որ ՄԱԿ-ի հովանու ներքո Ուկրաինայի արևելքում խաղաղապահներ տեղակայելու գաղափարը պետք է իրագործվի խաղաղություն հաստատելու, այլ ոչ թե Ռուսաստանի կողմից երկրի մի շրջանի զավթումն ամրագելու համար:

Նա ասել է, որ խաղաղապահներ պետք է տեղակայվեն ոչ միայն Ուկրաինայի բանակի և ռուս անջատականների շփման գծում, այլև Ռուսաստանի հետ Դոնեցկի և Լուգանսկի շրջանների սահմանին:

Երկու օր առաջ Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինն առաջարկել է ԵԱՀԿ դիտորդների պաշտպանության համար թեթև զինված խաղաղապահներ տեղակայել Դոնբասում:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG