Մատչելիության հղումներ

Ադրբեջանի նախագահն ընդունել է Ռուսաստանի ԶՈՒ գլխավոր շտաբի պետին


Ադրբեջանի նախագահ Իլհամ ընդունել է ՌԴ ԶՈՒ գլխավոր շտաբի պետ Վալերի Գերասիմովին, Բաքու, 7 սեպտեմբերի, 2017թ.
Ադրբեջանի նախագահ Իլհամ ընդունել է ՌԴ ԶՈՒ գլխավոր շտաբի պետ Վալերի Գերասիմովին, Բաքու, 7 սեպտեմբերի, 2017թ.

Բաքվում տեղի կունենա Ռուսաստանի և ՆԱՏՕ-ի բարձրաստիճան զինվորականների հանդիպումը:

ՏԱՍՍ լրատվական գործակալության փոխանցմամբ, Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևն այսօր Բաքվում ընդունել է Ռուսաստանի զինված ուժերի գլխավոր շտաբի պետ, պաշտպանության առաջին փոխնախարար, բանակի գեներալ Վալերի Գերասիմովի ղեկավարած պատվիրակությանը:

Ալիևը հույս է հայտնել, որ երկու երկրները հաջողությամբ կկշարունակեն համագործակցությունը ռազմական և ռազմատեխնիկական բնագավառներում:

Բաքու աշխատանքային այց կատարած Գերասիմովը հանդիպել է նաև իր ադրբեջանցի պաշտոնակից գեներալ-գնդապետ Նաջմեդին Սադիկովի հետ:

Ռուսաստանի ԶՈՒ գլխավոր շտաբի պետի բաքու կատարած այցի գլխավոր նպատակն է հանդիպումը ՆԱՏՕ-ի Զինվորական կոմիտեի նախագահ Պետեր Պավելի հետ:

ՏԱՍՍ-ի փոխանցմամբ, Ռուսաստանի բանակի և ՆԱՏՕ-ի երկու բարձրաստիճան ներկայացուցիչները քննարկելու են միջազգային անվտանգությանն առնչվող հարցեր:

Պետր Պավելը Ադրբեջանի գլխավոր շտաբի պետ Սադիկովի հետ այսօր տեղի ունեցած հանդիպման ընթացքում շնորհակալություն է հայտնել Ադրբեջանին՝ Ռուսաստանի ԶՈՒ գլխավոր շտաբի պետի հետ հանդիպումը կազմակերպելու համար:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG