Մատչելիության հղումներ

Արամ Պետրոսյանը դատապարտվեց 12 տարվա ազատազրկման


Արամ Պետրոսյանը դատարանի դահլիճում, Մոսկվա, 7-ը սեպտեմբերի, 2017թ.

Մոսկվայի կենտրոնում անցյալ տարվա ամռամը Citibank-ի գրասենյակը գրաված և 4 մարդու պատանդառած 56-ամյա Արամ Պետրոսյանն այսօր դատապարտվել է 12 տարվա ազատազրկման:

Նրա փաստաբան Ալեքսանդր Կարաբանովն ասել է, որ դատավճիռը չափից շատ խիստ է և անպայման կբողոքարկի:

Պետրոսյանը 2016 թվականի օգոստոսի 24-ին ներխուժել է Citibank-ի գրասենյակ և հայտարարել, թե պայթուցիկ ունի:

Ժամեր անց ոստիկանները պատանդներին ազատ են արձակել և պարզել են, որ նրա մոտ ընդամենը եղել է ռումբ հիշեցնող իր:

Պետրոսյանը պնդել է, թե այդ քայլին է դիմել Ռուսաստանում սնանկացած գործարարների խնդիրների վրա իշխանության ուշադրությունը հրավիրելու համար:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG